Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը

Ի պատասխան լրատվամիջոցների չդադարող զանգերի՝ հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյանը։

Քիչ առաջ Մեդիահաբը գրել էր, որ Ալեն Սիմոնյանին սայլակի վրա տեղափոխում են «Նաիրի» բժշկական կենտրոն` ռենտգեն հետազոտության: