Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ...

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունը, Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսությանը:

Ալեն Սիմոնյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է առեւտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվ ընդլայնմամբ: