Ալեն Սիմոնյանը դատի է տվել Անժելա Թովմասյանին...

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։

«Երեկ իմ կողմից ևս երկու հայց մուտք արվեց դատարան, մեկը Աննա Մկրտչյանի դեմ, մյուսը՝ Անժելա Թովմասյանի: Երկուսն էլ վիրավորանքի հիմքով: 
 
Ի դեպ, Ա. Մկրտչյանի դեպքում սա արդեն երկրորդն է: Իսկ Ա.Թովմասյանի դեմ՝ առաջինը. գիծ կար՝ պետք չէր անցնել, տիկի՛ն: 
 
Պետք է հասկանաք, որ եթե այլևս Հայաստանում մարդկանց չեն ծեծում, դա ոչ մեկին իրավունք չի տալիս աջ ու ձախ վիրավորելու:
 
Ասօրվանից գնացեք ու մտածեք, թե ինչ ձևակերպումներ եք տալու, ում եք մեղադրելու, եթե դատարանը պարտադրի ձեզ ներողություն խնդրել, վերջում, միևնույն է, խելոք ներողություն եք խնդրելու», - «Տելեգրամ»-ում գրել է Ալեն Սիմոնյանը։