Ալեն Սիմոնյանը Բիշքեկում քննարկել է Հայաստանի...

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ադիլբեկ Կասիմալիեւի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Ընդգծելով երկու երկրների համար Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը` կողմերն արձանագրել են, որ առկա է չիրացված ներուժ` հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:

Քննարկումների առանցքում են եղել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր թեմաներ: Առանձնահատուկ կարեւորություն է տրվել երկու երկրների առեւտրաշրջանառությանը եւ զբոսաշրջությանը վերաբերող հարցերին: