Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի խորհրդարան...

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությանը: 

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: