Ալեն Սիմոնյանն ու Դեյվիդ Ալենը անդրադարձել են...

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին: Այս մասին տեղեկանում ենք ԱԽ գրասենյակից:

Քննարկումների առանցքում են եղել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: