Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը զբաղված են...

Երեկ Ալեն Սիմոնյանը կապված Բաքու-Ստեփանակերտ, այսպես կոչված, վերաինտեգրման բանակցությունների հետ, բառացի ասաց՝ դեռեւս  ճանապարհ կա անցնելու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ սա շատ ամոթալի փաստ է:

«Այսինքն Ալեն Սիմոնյանը չի բացառում բացարձակապես ադրբեջանական օրակարգի, այն է՝ այսպես կոչված, վերաինտեգրման բանակցությունների հվանականությունը: Դա հերիք չի, մի բան էլ ասում է՝ այսդպիսի ճանապարհ կա անցնելու: Այո, ինքն ասաց, որ դրա հավանականությունը ռեալ չի համարում, բայց չասաց՝ դա անընդունելի է, չասաց՝ դա Արցախի դիրքորոշմանը հակասում է»,-ասաց նա: