Ալեն Սիմոնյանն այցելել է Երևան-Գյումրի ավտոճա...

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին: Այս մասին տեղեկանում ենք Ալեն Սիմոնյանի՝ «Ֆեյսբուքի»-ի էջից:

«Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար: Ցավակցում եմ զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11 քաղաքացի: Կա հինգ՝ ծանր, մեկ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժած: