Ալբանիայաի վարչապետ Էդի Ռաման հայտնել է, որ արհեստական բանականությամբ աշխատող նախարար Դիելլան «կունենա» 83 «երեխա»՝ յուրաքանչյուր պատգամավորի համար մեկ։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտնել է անսովոր նորության մասին՝ երկրի ֆինանսական գործերի նախարար Դիելլան, որը հիմնված է արհեստական բանականության վրա, «հղի է»։ Ռամայի խոսքով՝ «նրա երեխաները» լինելու են 83 թվային օգնականներ, որոնք կծառայեն խորհրդարանի պատգամավորներին։
Յուրաքանչյուր թվային համակարգ կստանա իր «մոր»՝ Դիելլայի գիտելիքները և կօգնի պատգամավորներին աշխատանքում՝ հետևելով նիստերին ու վերլուծելով քննարկումները։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը և վերահսկել հնարավոր ռիսկերը։
Դիելլան, մեկնաբանելով նորարարական գաղափարը, ընդգծել է, որ իր առաքելությունը ոչ թե մարդկանց փոխարինելն է, այլ նրանց աջակցելը։ Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը կարող է նախօրոք բացահայտել կոռուպցիոն վտանգները, կանխատեսել տնտեսական փոփոխությունները և բացել նոր շուկաներ։
Ալբանիան դարձել է առաջին երկիրը, որտեղ արհեստական բանականությունը պաշտոնապես ընդգրկվել է կառավարության կազմում։ Դիելլան ղեկավարում է պետական գնումների համակարգը, e-Albania պլատֆորմը և միջազգային փորձագետների ներգրավման ծրագրերը։



