Ալ Վաթան. Սիրիան ցանկանում է վերադարձնել Սիրի...

Սիրիայի նոր իշխանությունները մտադիր են Իրաք վերադարձնել 2,4 հազար սիրիացի զինվորականներին, որոնք լքել են իրենց ծառայությունը Դեյր էզ Զոր նահանգից եւ հեռացել Իրաք։ Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը։

Թերթի տեղեկություններով՝ Սիրիայում վերահսկողություն հաստատած զինված ընդդիմության միացյալ ուժերի գլխավոր հրամանատարությունը բանակցություններ է վարում իրաքյան իշխանությունների հետ՝ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո իրաքյան տարածքում ապաստանած զինվորների և սպաների արտահանձնման շուրջ։

Ինչպես հաղորդում է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով աղբյուրներ, իրաքցի պաշտոնյաները կասկածում են, որ դասալիք զինվորների թվում կան կառավարական բանակի բարձրաստիճան սպաներ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Սիրիայի զինված ուժերի հրամանատարները կարող են Իրաքից Իրան մեկնել՝ վախենալով սիրիական նոր իշխանությունների հետապնդումներից։