ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը խոսել է Հայաստանի մասին։ Ուշակովը հայտարարել է, որ իրենք ակնկալում են Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովին, ԱՊՀ և ԵԱՏՄ հանդիպումներում տեսնել Հայաստանին, մանավանդ որ այս տարվա ԵԱՏՄ նախագահությունը անցնելու է Հայաստանին։
«Հավատում եմ, որ (Հայաստանի ներկայացուցիչները) Սանկտ Պետերբուրգ կգան, կլինի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը և կլինի ԵԱՏՄ պաշտոնական հանդիպում։ Ի դեպ, այս հանդիպմանը Հայաստանը մեզանից (Ռուսաստանից) հետո հետո նախագահ է դառնալու, ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա էստաֆետը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից վերցնելու», - հավելել է Ուշակովը։



