
Դատական նիստն ավարտվել է, դատավորը գնացել է առանձին սենյակ որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
«Պարոն Սարգսյանը ելույթ ունեցավ, ներկայացրեց խնդիրներ, որոնք առնվազն պետք է լինեն դատական ակտում, հիմնավոր պնդումներ ներկայացրեց, որ սա քաղաքական գործունեություն է և կապված է իր քաղաքական գնահատականների հետ։ Ակնկալում ենք միջնորդության մերժում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»,- նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։