Ամփոփելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցը` Politik.am-ը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին հարցրեց, թե արդյոք կարող ենք այցը դիտարկել երկու երկրների հարաբերությունների համատեքստում, քանի որ դրա հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելն էր։ Դրական պատասխան տալով քաղաքագետը կարևորեց խմբակային հանդիպումներում ղեկավարների առանձին հանդիպումներն ու շփումները.
«Ընդհանրապես շատ հաճախ՝ դեմ առ դեմ հանդիպումն ավելի սպասված և կարևոր է լինում ղեկավարների համար, քան՝ ինչ-որ գագաթնաժողով և առաջնորդները հաճախ այն օգտագործում են որպես սոսկ առիթ: Ակնհայտ է, որ Մեդվեդև-Փաշինյան շփումները կարևոր էին այս ժողովին»:
Հայկ Մարտիրոսյանը ավելացրեց` ակնհայտ է նաև, որ ժողովին ամեն բան չէ, որ հարթ է անցել, և կնճիռները նոր հանգամանքներ են ի հայտ բերում:



