Ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի...

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ 2019 թվականի մայիսի 9-ին մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում վեց հիվանդի ներարկվել է «Ավաստին» դեղանյութ, որի հետևանքով նրանց տեսողությունը վատթարացել է, և նրանք վիրահատվել են:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ վերոնշյալ հրապարակումների հիմքով տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում զննում իրականացնելու նպատակով:

Արդյունքների մասին կտեղեկացվի վարչական վարույթի ավարտին:

Հիշեցնենք, որ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքել էր դեղերի հետևանքով տեսողությունը կորցնելու փաստը: