ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:
Ա.Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ երկկողմ հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել:
Ջ. Բերնարդին ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հիշատակել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը՝ պարտավորեցնելու Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը: