ԱԽ գրասենյակում խայտառակ վիճակ է․ արդեն մեկ շ...

Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մեկ շաբաթ է ԱԽ գրասենյակում ինտերնետ չկա։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, սեպտեմբերի 20-ի առավոտյան ամբողջ շենքի ինտերնետը խափանվել է ու մինչ օրս չեն կարողանում վերականգնել։ Աշխատակիցներից ոմանք ստիպված են իրենց աշխատանքները կատարել բջջային հեռախոսների կամ այլ բջջային կապով աշխատող սարքերի միջոցով։

Իսկ թե ե՞րբ կվերականգնվի գրասենյակի ինտերնետային կապը, ոչ ոք չի կարողանում պատասխանել։ Հարցը այնքան լուրջ է, որ խնդրի մասին նույնիսկ տեղյակ են կառավարությունում։

Politik.am-ը փորձեց կապ հաստատել ԱԽՔ գրասենյակի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւմն է խնդիրը և երբ կվերականգնվի կապը, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։