«Ականջներիս վերմիշել ես կախում, գործ արա, ԵԱՏ...

Վարչապետ Նիոկոլ Փաշինյանի վարկանիշը վերջին շրջանում մեծ անկում է արձանագրել։ Եթե նախկինում Փաշինյանի գրառումները արժանանում էին միայն հիացական և գովաբանող մեկնաբանությունների, ապա հիմա առավել ակնառու են քննադատություններն ու հիասթափված քաղաքացիների մեկնաբանությունները։

Այսօր Վարչապետ Փաշինյանը շտապել էր ավետիս հասցնել հանրությանը, որ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․«Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի»։

Վարչապետի գրառման տակ անթիվ քննադատական մեկնաբանություններ են գրել քաղաքացիները, որոնցից մի քանիսը կառանձնացնեք։

Օգտատեր Կարեն Ալավերդյանը բանաստեղծություն է նվիրել Փաշինյանին․

«Մեզ՝ ստորներիս դու փրկեցիր,
Դահիճներին դու ներեցիր, 
Հետդ քայլած հերոսներին
Նոր կյանք ու դիրք պարգևեցիր:

Եվ հյուսիսյան մեր ոխերիմ
Բարեկամի բարի կամքով,
Դու դիմեցիր ապերախտիս
Մի շատ հուզիչ հարցադրումով՝

«Ասա, եղբայր, ես ի՞նչ անեմ,
Արցախի հետ ո՞նց կողմնորոշվեմ:
Ի՞նչ եք լռում, բան չեք ասում,
Թե իմանամ ի՞նչ եմ անում․․․․»։

Նունիկ Սիմոնյանը գրում է․«Շունչդ կտրվում ա չէ, որ իմանում ես Պուտին ձյաձը կարողա դաժե էդ վախտ չգա»։

« Էստեղից էլ երևում ա, որ երկիրը զարգացնելու ոչ ծրագիր կա ո ոչ էլ ցանկություն, ԵՏՄ ճահճում միայն դեգրադացիա կլինի և ետընթաց»,-գրել է Հովհաննես Մարտիրոսյանը:

Հակոբ Վանյանը գրել է․«Ցավոք ՝ լավագույն ավանդույթները շարունակվում են ֊ մարդկանց ականջներին լավ խաշած վերմիշել կախելու»։

Արմեն Մինասյանը գրել է․«Անցումային արդարադատություն ենք պահանջում. ո՞ւր մնացին ձեր խոստումները՝ կերածները հետ վերադարձնելու և պատժելու...»։

Սուսաննա Վանյանը գրել է․«Միայն մի բանից եմ զարմանում, միթե իշխանությունը կարողանում է 180 աստիճանի փոխել մարդուն, և նա իր կամքից անկախ է դառնում հեքիաթասաց։ Պատգամավոր Փաշինյան և վարչապետ Փաշինյան, գուցե ժամանակն է հանդիպեք և իրար մեջ որոշեք ՝ մենք ուզում ենք վերջնականապես դառնալ ռսաստրուկ։ Եվ մի բան վստահ գիտեմ ՝ գազի գինը բարձրացրեցին, ժողովրդի մեծ մասը կկորցնի վերջին հավատը»։

«Հա հասկացանք, որ խոսեցիք, բա մի հատ`ի ցույց դրեք, թե ինչ եք անում` (գործերով), ոչ թե խոսքերով, այդ ուղղությամբ: Քարտեզ ցուց տվեք, որ կարողանանք հստակ, համատեղ այդ ուղղությամբ շարժվել...Ե'ս ներկա պահին գտնվում եմ ՌԴ-ում, և շարժվում(գործում), մի ուղղությամբ, որ ի շահ է`Մեր պետության,..մարդ եմ, կարող է սխալվում եմ, բոլորս էլ` լավն եք ուզում, բայց տարբեր ուղղություններ ենք բռնել, մի գուցե., (կրիլովի առակը),...դե ուրեմն,` ի ցույց տվեք Ձեր` արդեն գործի քարտեզը, որ տեսնենք, թե չէ,` հասկացանք, որ կարողանում եք շփվել գեր պետությունների հետ, բայց գործն էլ, որ ի ցույց դնեք, այ կասեմ, երկարտև պռոեկտներ...ոչ թե օտարածին պղծված օրենքներ, այլ Հայոց մտքի թռիչքը,` գործի հետ համահունչ...Իրական հույսի հեռանկարը..էլ ոնց ասեմ...մնացածն էլ, թե կուզեք,` կապնվեք կասեմ..ոչ թե մեծամտում եմ, այլ Ձեր խոսեցած տվյալ խոսքի,` տվյալ գործնեությունը` եմ ուզում տեսնել...մոռացա ասեմ, ոչ պաշտոն եմ ուզում, ոչ էլ փող, ոչ աշնակ եմ, ոչ դաշնակ...ուղղակի Հայ, բայց Աստված գիտի,` լավ թե վատ...»,-գրել է Սամվել Բադալյանը։