Աջակցություն urban.e-gov.am հարթակով կառուցապ...

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ամբողջ գործընթացը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակով։

2024 թ. օգոստոսի 1-ից համակարգը գործարկվել էր Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում։

Դիմողներին աջակցելու նպատակով կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info

Խորհրդատվական հանդիպումները կանցկացվեն՝

  • Քաղաքաշինության կոմիտեում (Կառավարական 3-րդ շենքի 4-րդ հարկ).
  • «VX Soft» ընկերության գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)).
  • աշխատանքային յուրաքանչյուր օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00-ն:

Նաև կարող եք զանգահարել՝

  • տեխնիկական հարցերի դեպքում՝ 0-8000-2020 և 010-58-59-80 հեռախոսահամարներով, անհրաժեշտության դեպքում՝ թողնել ձայնային հաղորդագրություն.
  • բովանդակային հարցերով՝ 011-621-818 հեռախոսահամարով։