ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնել հունիսի 17-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ից: Հիշեցնենք, որ Ստավրոպոլում բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով «Honda» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ ՀՀ ԱԻՆ-ի՝ պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ:
Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



