Ահմեդ ալ-Շարաան պաշտոնապես կդիմի ՌԴ-ին Սիրիայ...

Մոսկվա այցի ընթացքում Ահմեդ ալ-Շարաան պաշտոնապես կդիմի ՌԴ-ին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի արտահանձնելու համար՝ սիրիացիների դեմ կատարված հանցագործությունների դիմաց դատվելու համար, հաղորդում է Reuters-ը:

Շարաան պատրաստվում է բանակցություններ վարել Տարտուսում Ռուսաստանի ռազմածովային բազայի և Հմեյմիմում գտնվող ավիաբազայի շարունակական ներկայության վերաբերյալ, հայտնել է սիրիական պաշտոնական աղբյուրը:

Շարաան, որը մի ժամանակ գլխավորում էր «Ալ Քաիդայի» սիրիական ճյուղը, դեկտեմբերին ապստամբներին տարել Դամասկոս և հաստատել նոր կառավարություն։ Ասադը փախել է մայրաքաղաքից և ապաստան ստացել Ռուսաստանում։

Այդ ժամանակվանից ի վեր Մոսկվան փորձել է պահպանել կապերը Սիրիայի նոր իշխանությունների հետ, այդ թվում՝ Դամասկոսին առաջարկելով դիվանագիտական ​​աջակցություն Սիրիայի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հարցում։

Հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շայբանիի հետ, որը առաջինն էր Ասադի տապալումից հետո։