ԱՀԿ ղեկավարը Իսրայելին գրոհները Գազայի հատված...

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երկուշաբթի գրոհները Գազայի հատվածի հիվանդանոցների դեմ դադարեցնելու կոչ է արել։

«Հիվանդանոցները Գազայում կրկին դարձել են մարտական գործողությունների ասպարեզ, եւ առողջապահության համակարգը լուրջ սպառնալիքի տակ է»,- գրել է ԱՀԿ գլխավոր տնօրենը Х սոցցանցում։

«Կրկնում ենք՝ դադարեցրեք հարձակումները հիվանդանոցների վրա։ Գազայի բնակիչները կարիք ունեն առողջապահական խնամքի հասանելիության։ Հումանիտար ոլորտի աշխատողները պետք է բժշկական օգնություն տրամադրելու հասանելիություն ունենանԴադարեցրեք կրակը»,ավելացրել է նա։

Իսրայելական բանակն ավելի վաղ հայտնել էրոր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները կիրակի օրը Գազա քաղաքի «Ալ-Վաֆա» հիվանդանոցի վրա իրականացված հարձակման թիրախ են դարձելորի հետեւանքով յոթ մարդ է զոհվել, հայտնել է Պաղեստինի քաղաքացիական պաշտպանությունը:

Իսրայելական զորքերը նաեւ ձերբակալել են ավելի քան 240 պաղեստինցիների ուրբաթ օրըայդ թվում՝ «Քամալ Ադվան» հիվանդանոցի տասնյակ բուժաշխատողների, նաեւ նրա տնօրեն Հուսամ Աբու Սաֆիային:

Իսրայելցի զինվորականները հայտնել ենոր հիվանդանոցն օգտագործվում է որպես ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությունների հրամանատարական կենտրոնիսկ ձերբակալվածները զինյալներ ենՆրանք ասել ենոր Աբու Սաֆիային տարել են հարցաքննությանքանի որ կասկածում էինոր նա ՀԱՄԱՍ-ի զինյալ է։

Թեդրոսըորն անցյալ շաբաթ հայտնվել էր Եմենի գլխավոր օդանավակայանին հասցված իսրայելական հարվածի տակ, ինչը, ըստ նրակարող էր իր մահվան պատճառ դառնալ, կոչ է արել անհապաղ ազատ արձակել Աբու Սաֆիային եւ ասել էոր գրոհի է ենթարկվել նաեւ «Ալ-Ահլի» հիվանդանոցը:

Նա տեղեկացրել է, որ ԱՀԿ-ն եւ գործընկերները հիմնական բժշկական պարագաներսնունդ եւ ջուր են հասցրել Գազայում գտնվող ինդոնեզական հիվանդանոց եւ 10 ծանր պացիենտներին տեղափոխել են «Ալ Շիֆա» հիվանդանոցՆրա խոսքով՝ տեղափոխման ժամանակ չորս պացիենտ բերման է ենթարկվել։

«Մենք կոչ ենք անում Իսրայելին ապահովել նրանց առողջապահական կարիքների բավարարումը եւ հարգել նրանց իրավունքները»,- ասել է Թեդրոսը: