
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողոցում գտնվող թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
«Այս պահին դեպքի վայրում օպերատիվ խմբերը համապատասխան աշխատանքներ են իրականացնում: Աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են»,- լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: