Ահազանգ է եղել, որ Աբովյան փողոցում գտնվող հյ...

Մայիսի 13-ին՝ ժամը 17:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ոստիկանության կինոլոգիական խումբն իրականացրել է տեղազննում. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: