Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Թալան գոռալով եկան իշխանության՝ ժողովրդին տարիներ շարունակ համոզելով, թե երկիրը թալանված է, իսկ իրենք էլ եկել են թալանը հետ բերեն:
Տարիներ անց պարզվեց՝ «թալանը» հիմնականում քարոզչական ու մանիպուլյատիվ լոզունգ էր։
Բայց եկան ու սեփական օրինակով ցույց տվեցին, թե որն է իրական թալանը։
Ուրեմն` թոշակառուի թոշակը 10 400 դրամով չեն բարձրացնում՝ ասելով թե ի՞նչ պետք է անի այդ գումարը, իսկ այդ ձեռառնոցու ֆոնին բարձրաստիճան խմբակը՝ նախարարների կաբինետով ու տեղակալներով, յուրաքանչյուրը ստանում է 4–5, 7–8 միլիոն դրամ պարգևավճար։
Եվ սա դեռ վերջը չէ, գիտեի՞ք…
Այսօր մամուլից տեղեկացա, որ շուտով սպասվում է երկրորդ տրանշը՝ կրկին միլիոնավոր դրամների պարգևավճարներով։ Նույն մարդիկ երկրորդ «սերիայով» կրկին մի քանի միլիոններ են ստանալու, այն դեպքում, երբ երկրում համատարած թանկացումներ են, ու ամեն ինչ շարունակում է թանկանալ։
Ահա թե որն է իրական թալանը՝ բացահայտ, համակարգային ու ցինիկ։
Եվ այս ամենից հետո ֆինանսների նախարարը հայտարարում է, թե «հպարտ է իրենց կայացրած համարձակ որոշումով»:
Այնպես որ` շեշտը փոխելով իրականացնում են «թալան, թալան մինչև վերջ»»:



