Ահա այսպես է պետությունը հոգ տանում ու մտածու...
 Դերենիկ Մալխասյանը գրում է․
Ահա այսպես է պետությունը հոգ տանում ու մտածում Գյումրու պատմաճարտարապետական արժեքների մասին
Գյումրու պատմաճարտարապետական կարևոր հուշարձաններից մեկի ողբերգական վիճակն է։ Հատկապես Գյումրու հյուրերի շրջանում ամենահայտնի շենքերից մեկն է՝ «Վառեմ-մարեմի» բակային հատվածն է։ Այս հսկայական շինությունը կառուցվել է 1870-ականներին, պատկանել է Աբովյաններին ու շենքի մի մասը ծառայել է որպես փոստ ու գանձապետարան։ Բայց ավելի շատ հայտնի է դարձել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շնորհիվ։
Շենքը ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ է փլուզվում։ Հազար անգամ այս խնդիրն անդրադարձել եմ, գոնե պետք է կոնսերվացիա արվեր, որ փլուզումը չշարունակվեր։
Բայց պետական այրերը ժամանակ չեն ունեցել նման «մանր» խնդիրներիով զբաղվելու։ Շենքը ուղիղ ցուցիչ է, թե պետությունը ինչպես է վերարբերվում պատմական արժեքներին։ Այս շենքը գտնվում է պետական բալանսի վրա ու հենց կառավարությունն է պատասխանատու, ներկա, թե նախկին, այս շարունակական ողբերգության համար։ Ամեն տարի օդի մեջ մի խոստում տալիս են, թե այս ինչը, կամ այն ինչը վերականգնելու է, բայց․․․
«Մայր Հայաստանի» ուշադրության կենտրոնում Է լինելու Գյումրու պատմամշակութային ու ճարտարապետական արժեքների պահպանությունն ու խնամքը։ Հստակ ծրագիր կա, թե ինչ անել, որ Գյումրու պատմական կենտրոնում նման ողբալի տեսարանների ականատես չլինենք։
Գյումրու տուրիզմը զարգացել ու զարգանում է բացառապես պատմական կենտրոնի այս արժեքների շնորհիվ։ Մեր պարտքն է, անկախ ամեն ինչից հոգ տանել մեր նախնինների թողած ժառանգության նկատմամբ։