ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է զի...

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին և հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դասախոսությամբ:

Նախարար Մնացականյանը կարևորել է երկու գերատեսչությունների միջև նման մակարդակով շփումների և գործնական կապերի շարունակականությունը:

ՀՀ ԱԳ ղեկավարը ներկայացրել է հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: