ԱԳ նախարար Արա Այվազյանը այցելել է Մոսկվայի Հ...

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, որտեղ ծաղիկներ զետեղեց՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Նախարարը հանդիպում ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակվեցին օրակարգային մի շարք հարցերի շուրջ: