Աֆղանստանում իր մասին է հայտարարել թյուրքական...

«Հարավային Թուրքստան» զինված խումբը հայտարարել Է Աֆղանստանի հյուսիսում իր գոյության մասին: Խմբավորումը ըստ ամենայնի կապեր ունի Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ։

Տեսաուղերձում, որը հրապարակվել Է Aamaj News լրատվական գործակալության տելեգրամ-ալիքում, զինված խմբի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց նպատակը թյուրքական ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն Է:

«Մեր նպատակը Թուրանն Է: Մենք թուրք ենք՝ ուզբեկները, թուրքմենները, այմակները, ղրղզները, ղազախները, կիպչակները եւ թաթարները: Մենք մեր գոյության մասին հայտարարում ենք Մազարի Շարիֆից»,-իրենց տեսաուղերձում հայտարարել են զինված խմբի ներկայացուցիչները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: