Աֆղանստանի իշխանությունները կփակեն ոչ կառավար...

«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ կփակի ազգային եւ օտարերկրյա ոչ կառավարական բոլոր կազմակերպություններն Աֆղանստանում, որոնցում կանայք են աշխատում, տեղեկացրել է Associated Press-ը։

Մինչ այդերկու տարի առաջԱֆղանստանի իշխանությունները հրամայել էին հասարակական կազմակերպություններին դադարեցնել աշխատանքի ընդունել աֆղանստանցի կանանց՝ իբր այն պատճառովոր նրանք ճիշտ չեն կրում իսլամական գլխաշորը:

Կիրակի երեկոյան X սոցցանցում հրապարակված նամակում Աֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը նախազգուշացրել էոր վերջին հրամանը չկատարելը կհանգեցնի այն բանին, որ ՀԿ-ները կկորցնեն իրենց գործունեության լիցենզիան Աֆղանստանում:

Նախարարությունը նշել էոր պատասխանատու է ազգային եւ օտարերկրյա կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր գործողությունների գրանցմանհամակարգմանուղղորդման եւ վերահսկման համար:

Աֆղանստանի կառավարությունը եւս մեկ անգամ կարգադրում էոր բոլոր կանայքորոնք աշխատում են թալիբների կողմից չվերահսկվող հաստատություններումդադարեցնեն աշխատանքը, նշվել է նամակում։

«Եթե համագործակցություն չլինիայդ հաստատության գործունեությունը կչեղարկվիինչպես նաեւ կչեղարկվի նախարարության կողմից տրված գործունեության լիցենզիան»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Թալիբներն արդեն արգելել են կանանց աշխատել բազմաթիվ աշխատավայրերում եւ հասարակական վայրերում: Նրանք նաեւ թույլ չեն տալիս նրանց վեցերորդ դասարանից հետո շարունակել կրթություն ստանալ։