
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ակնկալում է մի քանի օրից համաձայնության գալ Իրանի իշխանությունների հետ երկրում իր ներկայությունը լիարժեքորեն վերականգնելու հարցում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի բացմանը:
«Իմ անկեղծ հույսն այն է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում մեզ կստացվի հաջողել քննարկումները, ինչը կնպաստի Իրանի հետ մեր պարտադիր աշխատանքի վերսկսմանը», - նշել է նա: