ԱԷՄԳ-ն աշխատում է Իրանում լիարժեք տեսչական ստ...

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կանոնավոր կապի մեջ է իրանական կողմի հետ՝ Իսլամական Հանրապետությունում տեսչական ստուգումները լրիվ ծավալով վերսկսելու նպատակով։

Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանում։

«Մեր տեսուչները կրկին Իրանում են և արդեն ստուգումներ են անցկացրել հունիսյան հարձակումներից չտուժած օբյեկտներում, սակայն լրիվ ծավալով տեսչական ստուգումների վերսկսման համար պահանջվում է ավելի մեծ աջակցություն (Իրանի կողմից)։ Մենք կանոնավոր կապի մեջ ենք Թեհրանի հետ և շարունակում ենք աշխատել սովորական ստուգման ընթացակարգերի լիարժեք վերսկսման ուղղությամբ», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: