Հայաստանի փրկարարական ջոկատը Ադըյամանում իր աշխատանքներն ավարտել է ու վերադարձել երկիր։ Այս մասին գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
«Ջոկատը, զօր ու գիշեր աշխատելով, բազմաթիւ քաղաքացիներ փրկեց փլատակներէն։ Շնորհակալութիւն»,- գրել է Փայլանը։



