ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։
«Այսօր էլ առկա են լուրջ մտավախություններ, որ Ադրբեջանի կողմից հավակնություններ, տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ ։ Կան նաև որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես, երբ խոսքը գնում է, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին։ Այնպես որ, այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան»,- ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ սահմանների հետ կապված խնդիրների կարգավորման ուղղությամբ էլ աշխատում են, սակայն հստակ լուծում դեռ չկա․
«Կարգավորման գործընթաց է գնում, երբեմն թվում է՝ մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն էլ տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս»,- ասել է Միրզոյանն ու խոստովանել,- Անվտանգային մեխանիզմները, որոնք նախատեսել էր Հայաստանը, իրականում արդյունավետ դուրս չեկան»։



