Ադրբեջանը շարունակում է հրաձգային զենքերից և ականանետից կրակել Սոթքի և Նորաբակ ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։
«13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ: