Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամա...

Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:
Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն։

Արցախի տեղեկատվական շտաբ