Մենք հաստատեցինք Մոսկվայում հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը, Ադրբեջանը պատրաստ է, Հայաստան ասել է, որ չի առարկում, բայց վերջնական համաձայնություն դեռ չի տվել։ Մենք համառորեն չենք առաջարկի մեր միջնորդական ծառայությունները, սակայն երկու կողմերին էլ դրանք լավ հայտնի են։
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում։
Իսկ Բայրամովն անարդյունավետ է համարել խաղաղ պայմանագրի շուրջ օնլայն դիվանագիտությունը։ «Որքան շուտ հայկական կողմը փոխի իր մոտեցումը եւ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, այնքան դա օգտակար կլինի գործընթացի համար», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։