Նավթի, բենզինի և դիզելային վառելիքի հասանելիությունը վաղուց մեծ գլխացավանք է Իսրայելի քաղաքական առաջնորդների համար, գրել է POLITICO-ն։
Թեև Իսրայելի նավթի ներմուծման ճշգրիտ վիճակագրությունն ազգային գաղտնիք է, Ադրբեջանն այժմ համարվում է նրա առաջատար գործընկերը, որը միայն անցյալ հունվարին Իսրայելին վաճառել է 300 միլիոն դոլարի հում նավթ՝ միաժամանակ ստանալով հսկայական քանակությամբ զենք՝ հարևան Հայաստանի հետ հակամարտությունում օգտագործելու համար:
«Իսրայելը գնահատում է Ադրբեջանին որպես կարևոր դաշնակից մուսուլմանական մեծամասնություն ունեցող աշխարհում, որն առաջարկում է ոչ միայն ռազմավարական խորություն, այլև՝ էական էներգետիկ անվտանգություն», – կարծում է Բաքվի Թոփչուբաշովի կենտրոնի գիտաշխատող Այազ Ռզաևը: Նրա խոսքով՝ Իսրայելի հետ հարաբերություններն Ադրբեջանին հնարավորություն են տվել օգտվելու նորագույն ռազմական տեխնոլոգիաներից՝ օգնելով պահպանել տեխնոլոգիական զգալի առավելությունը տարածաշրջանում:
Այնուամենայնիվ, նույնիսկ այդ հարաբերությունները դառնում են ավելի անորոշ, քանի որ պատերազմը Գազայում սրվում է՝ հաշվի առնելով, որ «Ադրբեջանը նույնպես կարևոր նշանակություն է տալիս մահմեդական պետությունների հետ իր համերաշխությանը»:



