Ադրբեջանը հրաձգային զենքից կրակ է բացել Սարու...

Ադրբեջանական զինուժն օգոստոսի 22- ին ժամը 12:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ' կիրառելով հրաձգային զենք։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հայրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։