
Այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի պետական բյուջեի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կատարվել են 120,8%-ով կամ 2 միլիարդ 27,9 միլիոն մանաթով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարության տվյալներին։
Ընդգծվում է, որ դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 48,6%-ով կամ 663,4 միլիոն մանաթով ավելի է։
Հաշվետու ժամանակահատվածում պաշտպանության և ազգային անվտանգության վրա ծախսերը կազմել են փաստացի ծախսերի 25%-ը։