Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ Զատուլինի...

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառով:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունից։ Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը հիշատակված է որպես «Ադրբեջանի օկուպացված տարածք»:

Զատուլինը գործակալությանը մեկնաբանել է, որ Արցախ է այցելել «Արցախի ընկերների ֆորում»-ին մասնակցելու նպատակով։ Նա հանդես է եկել տարածաշրջանային խնդրի խաղաղ կարգավորման օգտին։

Զատուլինի խոսքերով՝ ֆորումին մասնակցել են 150 հյուրեր աշխարհի 30 երկրներից։