Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա են հանձնել, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է հայտնվել այն փաստի կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին, ժամը 1:00-ի սահմաններում, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, «Իսկանդեր» հրթիռներից մեկն ընկել է դեսպանատան տարածքում, ինչի պատճառով էլ նոտա է ուղարկվել։

Նշվել է, որ վերջին պայթյունը ամբողջությամբ ոչնչացրել է դեսպանատան ցանկապատի մի մասը, վնասել կառույցները, ծառայողական մեքենաները, վարչական շենքը և դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաև զգալի վնաս է հասցրել դիվանագիտական ​​​​ներկայացուցչության տարածքին: Բարեբախտաբար, այս հարձակումը մարդկային զոհերի չի պատճառ դարձել:

Հիշեցվել է, որ նմանատիպ հրթիռային հարձակումներ, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, տեղի են ունեցել նախկինում։ Մասնավորապես, նշվել է, որ 2022 թվականի մարտի 10-ին ավիահարվածի հետևանքով Խարկովում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության շենքին լուրջ վնաս է հասցվել։