
Ադրբեջանում ավարտվել է պետական դավաճանության համար մեղադրվող ազգությամբ թալիշ, թալիշագետ Իգբալ Աբիլովի դատավարությունը։ Նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ իբրև թե «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության» համար:
Դատավճիռը հրապարակվել է Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Համադ Նուրիևի նախագահությամբ։
Ըստ հետաքննության՝ արտերկրում բնակվող Իգբալ Աբիլովը գործել է «հայկական հատուկ ծառայությունների ցուցումով» և ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում։