Ադրբեջանում Ռուսաստանի նոր դիվանագիտական ​​նե...

ՌԴ ԱԳՆ հյուպատոսական բաժնի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը հայտարարել է, որ ներկայումս քաղաքական մակարդակով մշակվում է Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի արտաքին նոր ներկայացուցչությունների բացման հարցը։ «Քանի որ ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածություններն ավարտվում են, հյուպատոսական վարչությունը կմիանա համապատասխան գործնական քայլերի իրականացմանը»,- նշել է Կլիմովը:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի հյուպատոսությունների ստեղծման հարցը: