Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Այսօր, 10։40-ին, տեղական ժամանակով, Ադրբեջանի «Գարախեյբաթ» ավիացիոն զորակայանում, որը գտնվում է Խըզիի շրջանում, ուսումնական թռիչք իրականացնելիս կործանվել է ռազմական ուղղաթիռ։


Այս մասին հայտնում է Սահմանապաh պետական ծառայությունը։ Ավիավթարի հետեւանքով, ուղղաթիռի անձնակազմի շրջանում կան զոհեր եւ վիրավորներ։