Ադրբեջանում ձնահոսքի պատճառով զինծառայող է զո...

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սավալան Հուսեյնովը զոհվել է՝ ձնահոսքի տակ ընկնելով։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Նրա մարմինը հանվել է ձյան տակից եւ հանձնվել ընտանիքին։ Հուսեյնովը երեք երեխա ուներ։ Պաշտպանության նախարարությունում տեղեկությունը հաստատել են։ Տեղեկացվել է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 8-ին, ժամը մոտ 17.00-ին։ Զինծառայող Սավալան Հուսեյնովը ինքնակամ լքել էր ծառայավայրը, ընկել ձնահոսքի տակ եւ մահացել։ Փաստի առիթով հետաքննություն է իրականացվում»,- նշվել է հաղորդագրությունում։