Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) հայտնել է անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամների ձերբակալության մասին, որոնք կեղծ ուկրաինական անձնագրեր են արտադրել եվրոպական երկրներում ապաստան ստանալու և առանց վիզայի ազատ տեղաշարժվելու ցանկացողների համար։
«Բացահայտվել են անդրազգային հանցավոր խմբի գործողությունները, որոնք ապօրինի կերպով ուկրաինական պետության պաշտոնական փաստաթղթեր են տրամադրում Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներին, որպեսզի Ուկրաինայի քաղաքացիների քողի տակ նրանք կարողանան ապրել տարբեր երկրներում, ապաստան ստանալ այնտեղ և ազատ տեղաշարժվել առանց վիզաների»,- ասվում է Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ, որը տեղադրված է հետախուզական գործակալության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ կազմակերպված հանցավոր խմբի անդամները 2023 թվականի հունվարից ապօրինի կերպով ուկրաինական անձնագրեր, ինքնության վկայականներ և վարորդական վկայականներ, ինչպես նաև այլ փաստաթղթեր են արտադրել և վաճառել առանձին քաղաքացիների։ Յուրաքանչյուր կեղծ փաստաթղթի գինը կազմել է մինչև 30 հազար դոլար։
«Պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողությունների արդյունքում կասկածյալները բերման են ենթարկվել և հետաքննության են ենթարկվել ԱՀ-ում, նրանց մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթերի ապօրինի պատրաստման, իրացման և այլ հանցավոր արարքներ կատարելու համար»,– ասվում է տեղեկատվության մեջ։
Քննությամբ բացահայտնել են նաև կեղծ փաստաթղթերով տարբեր երկրներում ճանապարհորդող անձինք:



