Ադրբեջանում անցկացվում են հրետանային ստորաբաժ...

Ադրբեջանում անցկացվում են հրետանային ստորաբաժանումների մարտավարական զորավարժություններ են անցկացվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ մշտական տեղակայման կետերից դեպի կենտրոնացման շրջաններ տագնապի ազդանշանով դուրս բերված ստորաբաժանումները երթուղու ընթացքում հաղթահարել են տարբեր խոչընդոտներ ՝ օգտագործելով գիշերային տեսանելիության սարքեր և մշակել կրակային դիրքերի գրավման, մարտական տեխնիկան և հրետանային կայանքները մարտական պատրաստության վիճակի բերելու գործողություններ: