Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ ուռճացնում են հ...

Ադրբեջանի և Թուրքիայի տարբեր գերատեսչություններ և ներկայացուցիչներ ամբողջ օրվա ընթացքում առաջ են քաշում հայկական ականապատ քարտեզների թեման։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի «Ականադաշտերի անճշտության» վերաբերյալ Envoy հրատարակությանն ուղղված բողոքից հետո տեղական գերատեսչություններում և լրատվամիջոցներում այս թեմայով իսկական «խաչակրաց արշավանք» է սկսվել։

Նախ, օգտվելով Ականազերծման միջազգային օրվանից, ելույթ ունեցավ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ միջազգային հանրությանը կոչ անելով «աջակցել Ադրբեջանի ականազերծման գործողություններին և պատասխանատվության ենթարկել Հայաստանին միջազգային իրավունքը խախտելու համար»:

Դրանից հետո նման հայտարարություն արեց Ադրբեջանի Միլլի Մեջլիսը՝ միջազգային հանրությանը կոչ անելով «ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ականների ճշգրիտ քարտեզները հանձնելու համար»։

Հետ չմնաց նաև Թուրքիայի ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ «կիսում է անվտանգության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունը, քանի որ Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքներում դեռ շատ չպայթած ականներ կան, ինչպես Աֆղանստանում, որտեղ տարածքը վաղուց աղտոտված է ականներով»։