
Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցությունը: Մասնավորապես՝ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպում է ունեցել Պակիստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նավիդ Աշրաֆի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական համագործակցության զարգացումը, համատեղ զորավարժությունների կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։