Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են «Զանգեզուրի մի...

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հանդիպել է ԱՄՆ տրանսպորտի նախարարության օգնական քարտուղար Դանիել Էդվարդսի հետ։

Հանդիպման ժամանակ մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի ռազմավարական նշանակության՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի, բազմամոդուլ միջանցքների և ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանք նաև մտքեր են փոխանակել, ինչպես ադրբեջանական մամուլն է բնորոշում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման, TRIPP նախագծի իրականացման արագացման, ինչպես նաև Նախիջևանի երկաթուղու վերականգնման և արդիականացման վերաբերյալ։